rus

 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

 

Կապանի <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերությունը ստեղծվել է 2004թ սկզբին: Առաջին փուլում Կապանը ապահովվեց տարաբնույթ հեռուստաալիքներ դիտելու հնարավորությամբ: Նախկին 7-ի փոխարեն կապանցին ստացավ 30 հեռուստաընկերության աշխատանքին հետևելու հնարավորություն: Արդեն 2005թ ապրիլի 19-ին հեռուստաալիքների ցանկում ավելացավ սեփական <<Խուստուփ Թիվի>>ն: Այլընտրանքային տեղեկատվություն տրամադրելու իրավունքից օգտվելով կապանցիներին առաջարկվեց <<Կապանլուր>> լրատվական ծրագիրը: Անցած 5-6 տարիները բեկումնային եղան մեր ընկերության համար: Այսօր կարող ենք համոզված պնդել, որ մարզկենտրոնի ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցը<<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերությունն է: Աշխատակազմի թվաքանակը անցնում է 30-ից, միջին աշխատավարձը` 83000դրամից, ամսեկան հարկերը` 2 000 000դրամից: Սակայն հիմա մեր ընկերության համար սկսվել է նոր` ավելի պատասխանատու և կարևոր ժամանակաշրջան: Մենք այս պահին հիմնանորոգում ենք ընկերության նոր մասնաշենքը, որտեղ տեխնիկական վերազինումը իրականացվելու է միայն թվային սարքավորումներով: Ավելանալու են հեռուստաալիքների քանակը և ծառայությունները: Մի խոսքով անելիքներ շատ կան և մենք աշխատելու ենք, հասկանալով, որ մեր աշխատանքի գնահատականը տալու է կապանցին:

Հեղինակային  իրավունքը պատկանում է  Սասուն Մանուկյանին:

Դիզայնը  Է.Մինասյանի ©2010-2016 minasyane@mail.ru

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources